Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` Դոնի Ռոստով): 1924թ. ավարտել է Դոնեցկի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը: 1927թ-ից հանդես է եկել որպես կինոքննադատ: 1929-34թթ աշխատել է Հայկինոյում, եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի առաջին ղեկավարը, 1937-40թթ` գլխավոր խմբագիրը, 1941-44թթ` «Երևան» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը: Դերեր է կերտել նաև կինոյում` «Կիկոս» (1931թ.), «Մեքսիկական դիպլոմատներ» (1932թ.): 1944թ. նշանակվել է ՀՀ կինեմատոգրաֆիայի հարցերով վարչության ղեկավարի տեղակալ, 1949թ.` ԽՍՀՄ ԳԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Հեղինակել է մի շարք դոկումենտալ, գեղարվեստական, գիտական ֆիլմերի սցենարներ` «Անբանը» (1932թ.), «Էջմիածնի եկեղեցին» (1932թ.), «Երբ ծաղկում են այգիները» (1934թ.) և այլն: Մահացել է Երևանում: