Zark Foundation

Գրիգոր Պետրովիչ

Գրիգոր Պետրովիչ

Պատմաբան, եկեղեցական գործիչ

23 դեկտեմբեր, 1916 - 17 դեկտեմբեր, 2004

Ծնվել է Ստեցևա գյուղում (այժմ՝ Ուկրաինայում): 1928թ. ընդունվել է Լվովի ինստիտուտ, իսկ 1931թ. տեղափոխվել է Հռոմ, որտեղ սովորել է հայկական կաթոլիկ քոլեջում: 1941թ. ավարտել է Հռոմի Գրիգորյան համալսարանը, 1948թ.՝ Արևելագիտության ինստիտուտը։ 1941թ. դարձել է արքեպիսկոպոս: 1949թ-ից դասավանդել է Գրիգորյան համալսարանում և Արևելագիտության ինստիտուտում։ Հեղինակել է երեք տասնյակից ավելի աշխատություններ, որոնք հիմնականում վերաբերում են Լեհաստանի և Ուկրաինայի հայկական գաղթավայրերի հայոց եկեղեցու պատմությանը։ «Ստեփանոս Ե Սալմաստեցի, կաթողիկոս Էջմիածնի» (1964թ., հայերեն) և «Հայ եկեղեցին Լեհաստանում» (1971թ., իտալերեն) մենագրություններում քննարկված են հայ ազատագրական շարժման պատմության հարցեր։ Նրա աշխատություններն աչքի են ընկնում օտարալեզու (հատկապես լատիներեն և լեհերեն) աղբյուրների և փաստական նյութի առատությամբ։ Սակայն հայ ազատագրական շարժման և հայոց եկեղեցու պատմության հարցերը քննարկել է կաթոլիկության տեսանկյունից (օրինակ, լեհահայերի կաթոլիկացումը համարում է դրական երևույթ և այլն)։ 1972թ-ից եղել է Հռոմի Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր: Մահացել է Հռոմում: