Ծնվել է Փառակա գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Օրդուբադի շրջանում): 1940թ. ավարտել է Տվերի (Ռուսաստան) մանկավարժական ինստիտուտը: 1948-65թթ եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի, 1965-85թթ՝ ԵՌՕԼՄԻ ռուսաց լեզվի տեսության և պատմության ամբիոնների վարիչը: Նրա աշխատությունները վերաբերում են ռուսաց լեզվի տեսական խնդիրներին: Հրատարակվել են նրա «Ռուսաց գրական լեզուն և նրա ոճերը» (1957թ.), «Բառը Գորկու մոտ» (1975թ.), «Նյութեր տեքստի ոճաբանական և լեզվաբանական վերլուծության դասընթացների համար» (1987թ.), «Գեղարվեստական տեքստի լեզվաբանական վերլուծություն» (1989թ., բոլորը՝ ռուսերեն): Հեղինակել է ռուսաց լեզվի ուսուցման բուհական դասագրքեր: 1985թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1987թ-ից՝ պրոֆեսոր): 1985թ. արժանացել է ԽԱՀՄ բարձրագույն դպրոցի, 1990թ.՝ Հայաստանի կրթության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: