Ծնվել է Ախալքալակում։ Աովորել է տեղի դպրոցում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1911թ. ավարտել է Բեռլինի համալսարանը։ Դասավանդել է Գևորգյան ճեմարանում և Լենինականի (այժմ՝ Գյումրի) դպրոցներում։ 20-րդ դարասկզբին արևելահայ մամուլում տպագրել է գրականագիտական և բանասիրական հոդվածներ, որոնցից «Հայոց նախնական պատմությունը ըստ Մոմզենի» աշխատությունը, տպագրված «Արարատ» ամսագրում, 1904թ., արտատպվել է նաև առանձին գրքով: Գրել է «Գերմանական նոր գրականության պատմություն»-ը (1914թ.), աշխատություններ գեղարվեստական խոսքի առանձնահատկությունների մասին, թարգմանել Գյոթեի «Ստելլա» (1902թ.), «Իփիգենիան Տավրիդայում» (1914թ.), Հ.Զուդերմանի «Հոգսը» (1913թ.) գործերը։ Նրա «Սասունցի Դավիթ», «Արտաշես թագավոր և Սաթենիկ» պիեսները (1921թ., անտիպ) բեմադրվել են Կրասնոդարի և այլ քաղաքների հայկական թատրոններում։ Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի):