Ծնվել է Թիֆլիսում: 1838-43թթ սովորել է տեղի գիշերօթիկ դպրոցում, 1844-46թթ՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1848-52թթ՝ Դորպատի համալսարանի բնագիտության բաժնում։ Դորպատ է տարել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ձեռագիրը, մասսայականացրել ուսանողների շրջանում, իսկ 1858թ. Հովսեփ Փոնդոյանի հետ հրատարակել Թիֆլիսում։ Պաշտոնավարել է Թիֆլիսի փոստ-հեռագրատանը, եղել Ներսիսյան դպրոցի հոգաբարձու։ Հայերենի է թարգմանել գերմանական մանկական գրականության նմուշներ։ Մահացել է Թիֆլիսում: