Zark Foundation

Գևորգ Գրիգ

Գևորգ Գրիգ

Բանաստեղծ, արձակագիր

1 սեպտեմբեր, 1893 - 6 հունիս, 1987

Գևորգ Գրիգորյան
Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում: 1911թ. ավարտել է Երևանի թեմական դպրոցը։ 1919-24թթ ուսանել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում։ 1912-16թթ որպես ուսուցիչ աշխատել է Հյուսիսային Կովկասի Եդեսիա հայկական ավանում։ 1916-18թթ աշխատել է Սանահինի, ապա Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) որբանոցներում։ 1918-19թթ ուսուցչություն է արել Աբխազիայի Անուխվա գյուղի դպրոցում։ Ուսանողական տարիներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Թիֆլիսի հայկական 73-րդ դպրոցում։ 1925-33թթ եղել է Թիֆլիսի հայկական թիվ 70 դպրոցի ուսմասվարը։ Այդ տարիներին միաժամանակ աշխատել է Անդրկովկասյան պետպլանում՝ որպես ավագ գիտաշխատող։ 1923թ. տպագրվել է նրա «Բամբակագործությունը, ոչխարաբուծությունը և անտառագործությունն Անդրկովկասում» հոդվածաշարը, որի համար Թիֆլիս պոլիտեխնիկական ինստիտուտի գիտական խորհուրդը 1924թ. նրան շնորհել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1933-37թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Թիֆլիսի թիվ 82-րդ, 1937-41թթ` թիվ 81-րդ, 1945-51` թիվ 40-րդ հայկական դպրոցներում։ Նրա ստեղծագործություններն առանձին գրքերով լույս են տեսել վրացերեն։ Հրատարակվել են նրա «Երկաթի երգը» (1925թ.), «Հայրենիքի համար» (1959թ.), «Եղբայրության ծաղկեփունջ» (1963թ.), «Իմ ծաղիկները» (1965թ.), «Սիրո վարդեր» (1979թ.), «Քարե անուն» (1983թ.) գրքերը: Երկարամյա մանկավարժական աշխատանքի համար 1949թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: