Zark Foundation

Գևորգ Դաբաղյան

Գևորգ Դաբաղյան

Դուդուկահար

Ծնվել է 1965թ. փետրվարի 12-ին, Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը: 1992թ. ավարտել է նաև ասպիրանտուրան՝ Խաչատուր Ավետիսյանի ղեկավարությամբ: 1980-92թթ եղել է «Ակունք» անսամբլի մենակատար: 1992թ. ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը: Դուդուկի ասպարեզում արժանացել է մի շարք մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1990թ. Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին: 1991-92թթ Երևանի Սայաթ-Նովայիանվան մրցանակաբաշխության ժամանակ, 1994-95թթ և 2002-03թթ ԱՄՆ-ում արժանացել է մրցանակների: Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի շուրջ 50 ձայնագրություններ: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան,աշուղական և հոգևոր երաժշտությունը: Թողարկել է լազերային սկավառակներ, սկավառակ է թողարկել նաև Կոմիտասի անվան քառյակի (2004թ.), Հայաստանի կամերային նվագախմբի (2004թ.), արաբ դուդուկահար Ռաբի Աբուլ-Խալիլի (2004թ.) հետ: Նրա կատարումներն օգտագործվել են արտասահմանյան մի շարք կինոնկարներում` Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և այլն: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Ֆինլանդիա, Լեհաստան, Շվեյցարիա, Կանադա, Չինաստան, Հարավային Ամերիկայի երկրներ և այլուր: 1988թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2017թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: