Ծնվել է Դոնի Ռոստովում: 1961թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: 1974-82թթ եղել է «Սովետական գրող» հրատարակչության բաժնի վարիչ, 1986թ-ից՝ «Արևիկ» հրատարակչության գլխավոր խմբագիրը։ Նրա ստեղծագործության թեմատիկան արդիականությունն է, հայոց պատմությունը, ազգային լավագույն ավանդույթների ժառանգման խնդիրները։ Հրատարակվել են նրա «Վիրավոր կռունկ» (1973թ.), «Սրբացած հուշարձան» (1975թ.), «Մաքառում: Գիրը մնաց հիշատակող» (1980թ., «Մաքառում» հեռուստապիես, 1985թ-ից), «Տրդատ ճարտարապետ» (1983թ.), «Երկրագունդը կլոր է» (1985թ.), «Գոյամարտ» (1986թ.), «Հարգանք» (1987թ.), «Մանկության տուն» (1989թ.), «Պատմվածքներ» (1997թ.) գրքերը, «Սրբացած հուշարձան» (1975թ.), «Ճակատագրի ճանապարհներ» (1978թ.), «Հարգանք» (1987թ.) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները: Մահացել է Երևանում: