Ծնվել է 2000թ. մայիսի 19-ին, Երևանում: 2003-06թթ սովորել է Երևանի Ա.Ազարյանի անվան ՕՀՄՄ մարզադպրոցում, 2006-09թթ՝ Երևանի թիվ 177 միջնակարգ դպրոցում: 2009-17թթ ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժնում: 2017-18թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ: 2018թ. փորձի փոխանակման նպատակով մեկնել է ԱՄՆ ներկայացնելու հայկական մշակույթը և բալետը Ամերիկայի տարբեր նահանգներում` Վաշինգտոն, Ֆլորիդա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա, Թենեսի, Քալիֆորնիա, Արիզոնա, Ջորջիա, Օհայո և այլն: Ներկայացրել է հատվածներ Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետից: 2020թ. դարձել է Ամերիկայի երիտասարդ դրամաշնորհային եզրափակիչ փուլի մասնակից (YAGP): 2018-21թթ սովորել է Գրինսբորո քաղաքի «Artistic Motion» դպրոցում: 2021-22թթ որպես մենակատար հանդես է եկել Ամերիկայի «Triad International Ballet»-ում, պարել է այնպիսի դերեր, ինչպիսիք են՝ Արքայազն (Պ.Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը»), Ոսկե Աստված (Լ.մինկուսի «Բայադերկա»), Առաջին Էսպադա (Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ») և այլն: Սովորում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորոյի համալսարանի բիզնես մենեջմենթի բաժնում: