Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1934-35թթ աշխատել է տեղի թատրոնին կից պատանի հանդիսատեսի, 1936-42թթ և 1947-49թթ` Արթիկի, 1950-52թթ` Ալավերդու, 1953-87թթ` Կամոյի թատրոններում: Եղել է հերոսական և դրամատիկ դերերի դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Վարազդատ), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Կրոնինի «Բրոուդիի ամրոցը» (Բրոուդի), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիզբարյան), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Պրեզիդենտ) և այլն: 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Գյումրիում: