Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է բանաստեղծ, բանասեր, լեզվաբան Էդուարդ Հյումյուզյանի եղբայրը: Սովորել է Վենետիկի Մխիթարյանների վարժարանում։ Աշակերտել է Արսեն Բագրատունուն: 1819թ-ից եղել է Մխիթարյան միաբանության անդամ, 1846թ-ից՝ աբբահայր։ Մինչև 1848թ. հայկաբանություն է դասավանդել Կ.Պոլսի և Վենետիկի Մխիթարյան վարժարաններում։ Եղբոր հետ թարգմանել է Շ.Ռոլենի «Հնախօսութիւն» (հատոր 1-6, 1825-29թթ) աշխատությունը, որով առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվել Հին Եգիպտոսի, Ասորեստանի, Բաբելոնի, Մարաստանի, Պարսկաստանի, Հունաստանի և Մակեդոնիայի պատմությունը։ Թարգմանել է նաև Պ.Կոռնելի «Պոլիկտոս վկա Հայկազն» (1858թ.), Ժ.Ռասինի «Գոթողիա» (1862թ.), Պ.Մետաստազիոյի «Թեմիստոկլես» (1886թ., «Բազմավեպ») չափածո ողբերգությունները, գրել կատակերգություններ՝ «Հրիտակատար» («Բազմավեպ», 1856թ.), «Հնախույզ» («Բազմավեպ», 1857թ.)։ Մահացել է Վենետիկում: