Ծնվել է 1948թ. հունվարի 31-ին, Դոնի Ռոստովում: 1964-68թթ սովորել է Ռոստովի թատերական ինստիտուտում: Աշխատել է տեղի Մ.Գորկու անվան դրամայի ակադեմիական, ապա` Պատանի հանդիսատեսի թատրոններում: 1973թ. տեղափոխվել է Մոսկվա և համագործակցել Մ.Գորկու անվան կինոստուդիայի հետ: Մի քանի տարի աշխատել է որպես հաղորդավար` Ռոստովի հեռուստաընկերությունում: 1975-79թթ աշխատել է «Լենկոմ» քաղաքային թատրոնում, որի ընթացքում ակտիվ նկարահանվել է ֆիլմերում: 1980թ. տեղափոխվել է Սատիրայի թատրոն, որտեղ խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Վ.Ռոզովի «Խլահավի բույնը» (Եգոր), Ա.Օստրովսկու «Կատաղած փողեր» (Վասիլկով), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Մետյու Մոնետա) և այլն: 1983-93թթ աշխատել է Մայակովսկու անվան թատրոնում, որտեղ խաղացել է Լ.Տոլստոյի «Կրթության պտուղները» (Գրիգորի), Ռ.Բոլտի «Կեցցե թագուհին» (Լորդ Մորտոն) և այլ ներկայացումներում: 1998թ-ից աշխատում է «Ժամանակակից Դրամայի Դպրոց» թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են` «Էկրանի աստղը» (1974թ.), «Ոսկե գետակ» (1976թ.), «Աշնանային ձնծաղիկ» (1978թ.), «20-րդ դարի ծովահենները» (1979թ.), «Հատուկ դեմք» (1980թ.), «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» (1983թ.), «Ճանաչիր մերոնց» (1985թ.), «Սովորիր պարել» (1985թ.), «Լերմոնտով» (1986թ.), «Ավազակը և թագավորը» (1989թ.), «Սիրանո դե Բերժերակ» (1989թ.), «Բալենու այգի» (1992թ.), «Սիրել ռուսական ձևով» (1995թ.), «Հոգեկանը» (1997թ.), «Հիշողություններ Շերլոկ Հոլմսից» (2000թ.), «Մասնագետները» (2007թ.), «Ռադիոյի օրը» (2008թ.), «Ես թռչում եմ» (2008թ.), «Կրեմլյան կուրսանտներ» (2009-10թթ), «Փոշոտ գործ» (2011թ.), «Ժամադրում» (2012թ.), «Անքնություն» (2014թ.), «Կյանք, կյանքից հետո» (2015թ.) և այլն: 2004թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: