Zark Foundation

Գևորգ Միրաղյան

Գևորգ Միրաղյան

Դերասան

20 հունվար, 1840 - 22 հունվար, 1875

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Գեդեոն Միրաղյանի եղբայրը: 1864թ. ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը, ապա սովորել Կլասիկական գիմնազիայում: 1869-75թթ ռուսաց լեզու և թվաբանություն է դասավանդել Սբ. Գևորգ եկեղեցու երկսեռ դպրոցում: Թատերական գործունեությունն սկսել է 1864թ-ից: 1867-69թթ խաղացել է Վահունի բեմական անունով: Եղել է ռեալիստական ուղղության կատակերգակ դերասան, աչքի ընկել հայկական կենցաղային պիեսներում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Օսկան Պետրովիչը դժոխքում» (Օսկան Պետրովիչ), «Խաթաբալա» (Իսայի), «Էլի մեկ զոհ» (Սուրաթով), «Կարդինալ Ռիշելիե» (Ժոզեֆ): 1871թ. եղել է Գիքոյի առաջին դերակատարը հայկական բեմում` Գ.Սունդուկյանի «Պեպո» ներկայացման մեջ: Մահացել է Թիֆլիսում: