Ծնվել է Թիֆլիսում։ Մասնագիտությամբ եղել է տնտեսագետ։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1849-53թթ՝ Դորպատի համալսարանում՝ Ռափայել Պատկանյանի, Քերովբե Պատկանյանի, Գևորգ Դոդոխյանի հետ։ Ուսումնառության տարիներից զբաղվել է գրականությամբ, ձեռագիր վիճակում ուսանողության շրջանում տարածել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Գրել է երգեր, որոնցից լայն ճանաչում է գտել «Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ» երգը։ Մահացել է Մոսկվայում: