Zark Foundation

Գևորգ Մուշեղյան

Գևորգ Մուշեղյան

Ճարտարապետ

17 դեկտեմբեր, 1911 - 31 հունվար, 2006

Ծնվել է Երևանում: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը: Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում: 1962-74թթ եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար: Ճարտարապետի նախագծերով կառուցվել են` Ակումբի շենք Արտաշատում (1937թ.), Վ.Լենինի հուշարձանը Գորիսում (1939թ., քանդակագործ` Սուրեն Ստեփանյան), Երևանում` բնակելի տների համալիրներ (ճարտարապետ Վ.Աբովյանի հետ, 1939թ.), Ազատության (1951թ.), Գլխավոր (1960թ.) պողոտաներում, Կոմունարների (1964թ.) և Կոմերիտմիության (1974թ.) այգիների վերակառուցումները, «Կարապի լիճը» (1963թ.), «Էրեբունի լիճը» (1965թ.), ճարտարապետական փոքր ձևեր` Ավան 3-ի բնակելի առաջին և երկրորդ միկրոշրջաններում և այլն: 1951թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության, ապա` Խորհրդային ճարտարապետության 1962-67թթ նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացի, 2002թ.` Ա.Թամանյանի անվան ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: