Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Եղել է Արմենական կազմակերպության անդամ։ Նախնական կրթությունն ստացել է ծնընդավայրի ծխական դպրոցում, ապա՝ Հիսուսյան վարժարանում։ 1870թ. մեկնել է Թիֆլիս, զբաղվել ուսուցչությամբ։ 1885թ. Վան վերադառնալիս ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո նշանակվել է Վանի Սբ. Թարգմանչաց դպրոցի ուսուցիչ, որտեղ աշխատել է շուրշ 10 տարի։ 1896թ. հաստատվել է Թիֆլիսում։ Գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը («Հերիք որդյակ այսքան տարվա տառապանք» և այլն) վերածվել են երգի։ Հետագայում մանկավարժական-հասարակական գործունեությանը զուգընթաց զբաղվել է բանահավաքչական-ազգագրական աշխատանքով։ Առավել հայտնի է նրա «Վանա սազ» (մաս 1-2, 1885-99թթ) բանահյուսական-ազգագրական ժողովածուն, որն ընդգրկում է Վասպուրականի հեքիաթները, զրույցները, երգերը, առած-ասացվածքները, հանելուկները, անեծքները, օրհնանքները և այլն։ Առանձին գրքերով լույս է ընծայել նաև «Սրբավայրեր» (1902թ.), «Ալթուն դերեսի կամ մի գիշեր Բաղեշի բանտում. 1893-1896» (1910թ.) գործերը։ Մահացել է Թիֆլիսում: