Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է Սինանյան երաժշտական տոհմի երրորդ սերնդի ներկայացուցիչ, ջութակահար Անտոն Սինանյանի որդին: Սովորել է հոր և հորեղբոր՝ Հարություն Սինանյանի մոտ, ապա 1928թ. առաջին մրցանակով ավարտել Փարիզի Ազգային կոնսերվատորիան։ Իբրև ջութակահար համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Մերձավոր Արևելքի երկրներում, ապա հիմնավորվել ԱՄՆ-ում։ Հեղինակել է ջութակի, ալտի, կոնտրաբասի համար գրված պիեսներ (էտյուդներ, վարիացիաներ, ֆանտազիաներ և այլն)։ Մահացել է Նյու Յորքում: