Zark Foundation

Գևորգ Տեր-Վարդանյան

Գևորգ Տեր-Վարդանյան

Պատմաբան

9 հունվար, 1951 - 29 մարտ, 2023

Ծնվել է ՀՀ Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: 1968թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: 1968-73թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության բաժնում, որն ավարտել է պատմաբան-աղբյուրագետի մասնագիտությամբ: 1974թ-ից աշխատել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որտեղ 1978թ-ից եղել է ավագ գիտաշխատող և գլխավոր ավանդապահ, 1992թ-ից՝ Ձեռագրագիտության բաժնի վարիչը և գլխավոր ավանդապահ: 1995-98թթ զբաղեցրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը: 2016թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Բացառիկ դեր է ունեցել «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» բազմահատորյակի կազմման և խմբագրման գործում: Տարիներ շարունակ պարբերաբար այցելել է Սբ. Ղազարի մատենադարան և մշակել է ձեռագրական նյութերը: Հեղինակել է շուրջ 200 հոդվածներ, ուսումնասիրություններ և մենագրություններ: Երկար արիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Գևորգյան ճեմարանում, պատրաստել է ձեռագրագետներ Երևանի Մատենադարանում: 2007թ. Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Մատենադարանի մասնակցությամբ կայացած ցուցահանդեսների համար, 2008թ. Ֆրանսիայի կառավարության հրամանագրով պարգևատրվել է «Գրականության և արվեստների շքանշանով»: 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2022թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: