Zark Foundation

Գևորգ Փիրումյան

Գևորգ Փիրումյան

Դերասան

6 հոկտեմբեր, 1880 - 10 նոյեմբեր, 1954

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Ներսիսյան դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է 1898թ., Թիֆլիսում: 1898-99թթ խաղացել է «Ավճալյան լսարան»-ի, 1901թ.՝ Հավլաբարի, 1902թ.՝ Մուրաշկոյի, 1909թ.՝ Զուբալովի ժողովրդական տան, ժողովրդական թատրոններում, 1910-15թթ՝ Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբում: 1904-08թթ կազմակերպել և ղեկավարել է հայ-վրացական դրամատիկական, 1915-18թթ՝ արևելյան օպերետի թատերախմբերը: Եղել է Թիֆլիսի Հայպետդրամայի հիմնադիրներից (1921թ.), ուր աշխատել է մինչև կյանքի վերջը: Հանդես է եկել (նաև վրացերեն) դրամատիկական և բնութագրական դերերով: Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի, Զիմզիմով), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի), «Խաթաբալա» (Մասիսյանց, Իսայի), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն, Սաղաթել), «Նամուս» (Հայրապետ), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Օգսեն), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), Մ.Գորկու «Հատակում» (Լուկա), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Բեսո) և այլն: 1947թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: