Zark Foundation

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկ

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

30 հունվար, 1870 - 22 սեպտեմբեր, 1938

Մարտիրոս Սարգսյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում: Սովորել է Սորբոնի համալսարանում։ Հայոց լեզվին և պատմությաևը նվիրված աշխատություններ է հրատարակել հայերեն ու ֆրանսերեն։ Աշխատակցել է «Հանդես ամսօրյա», «Բանասեր» և այլ հանդեսների։ Ուսումնասիրել է Լուսինյանների պատմությունը, Արաբկիրի, Մարաշի բարբառները, կազմել հայ-ֆրանսիական բառարան, հայերենի դասագիրք՝ օտարազգիների համար, գրել հոդվածներ բաղդատական քերականության և լեզվաբանական հարցերի շուրջ։ Իտալերենից ֆրանսերենի է թարգմանել Վ.Թոթոմյանցի «Armenia Economica» գիրքը, տպագրել Փարիզում (1920թ.)։ Հայերևնից ֆրանսերենի է թարգմանել Հ.Թումանյանի «Անուշ»-ը, ինչպես և Ա.Անտոնյանի աշխատությունները՝ հայկական ջարդերի մասին։ Եղել է Փարիզի հայագիտական ընկերության հիմնադիր անդամներից (1920թ.), գործուն մասնակցություն ունեցել «Հայագիտական ուսմանց հանդես»-ին («Revue des etudes arme'ninnes»)։ Մահացել է Փարիզում: