Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 18-ին, Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի թիվ 11 միջնակարգ դպրոցը, 1970թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1971թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: 1985-89թթ եղել է ինստիտուտի փոխտնօրենը` գիտության գծով: 1974թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը, 1940-70թթ», 1984թ.` «Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան» դոկտորականը: 1995-98թթ եղել է ԵՊՀ հրատարակչության տնօրենը, 1998-2000թթ` ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 2000-05թթ` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը: Անդամակցել է Հայաստանի տարբեր պարբերականների խմբագրական խորհուրդներին: 1985-90թթ խմբագրել է «Քննադատական տարեգիրքը»: 1999թ-ից ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետն է: 1965թ-ից տպագրել է 1150 հոդված և գիտական ուսումնասիրություն, 1979թ-ից` 60 անուն գիրք` մենագրություններ, գրականության պատմություններ, տեսական աշխատություններ, հոդվածների ժողովածուներ, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ: 1992թ-ից դասավանդել է Երևանի և հանրապետության տարբեր բուհերում` հայ և արտասահմանյան գրականություն, գրականության տեսություն: 2000թ-ից «Հայոց լեզու և գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է: 1976թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1980թ. արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության, 1984թ.` ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակների, 2007թ.` ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների ոսկե հուշամեդալների, 2011թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի, 2014թ.` Վահան Թեքեյանի անվան մրցանակի, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալի, 2015թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: