Zark Foundation

Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյան

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1991թ. հունիսի 17-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի թիվ 124 հիմնական դպրոցը: 2001-06թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնում (սաքսոֆոն): 2005թ. դարձել է «Յամահա» միջազգային և Ա.Սպենդիարյանի անվան համահայկական մրցույթ-փառատոների դափնեկիր: 2007թ. ավարտել է Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը: 2007թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման բաժին: Մասնակցել է մի շարք հասարակական կազմակերպությունների ծրագրերին, որի շրջանակներում Վրաստանի Չակվի քաղաքում ավարտել է լրագրողական դպրոցը և ստացել միջազգային հավաստագիր: Աշխատել է նաև «Ինտերնյուս» հ/կ-ի «Մենք ենք» հեռուստահաղորդումում` որպես լրագրող և հաղորդավար: 2007-10թթ եղել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի, 2008թ.` «Կին» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչ և «Ժուկով ժամանակով» ֆիլմի պրոդյուսերը: Ժամկետային ծառայությունը անցկացրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում` որպես լրագրող, պատրաստել է տեսանյութեր «Զինուժ» հեռուստահաղորդման համար: 2011-16թթ աշխատել է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունում` որպես խմբագիր: 2012-16թթ եղել է «ATV» հեռուստաընկերության «Մաքսիմում» և «Փաստ» լրատվական ծրագրերի մեկնաբան և լրագրող: 2016թ-ից որպես դերասան նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» հոգեբանական ֆիլմաշարում: 2018-19թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական հաղորդման մեկնաբանը: