Zark Foundation

Դավիթ Թրյանց

Դավիթ Թրյանց

Դերասան

26 օգոստոս, 1840 - 20 օգոստոս, 1898

Դավիթ Թուրյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Բեմական գործունեությունն սկսել է 1861թ., Կ.Պոլսի «Արևելյան թատրոն»-ում: Առաջին դերը եղել է Ռոթայի «Երկու հիսնապետներ» մելոդրամայում Գուստավի դերը: 1862-64թթ թատերաշրջաններում ճանաչվել է որպես էպիզոդային «փոքր դերերի» վարպետ: 1868-78թթ խաղացել է Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոն»-ում, 1872-73թթ թատերաշրջանում` Պետրոս Մաղաքյանիթատերախմբում, 1878-83թթ` Ս.Պենկլյանիօպերետային և Թ.Ֆասուլյաճյանի` հյուրախաղերով շրջող խմբերում, 1883թ.` Թիֆլիսի, 1898թ.` Բաքվի հայկական թատերախմբերում: Խաղացած ներկայացումներից են` Մոլիերի «Երևակայական հիվանդը» (Արգան), «Ժորժ Դանդեն» (Ժորժ Դանդեն), «Պարոն դը Փուրսոնյակ» (Փուրսոնյակ), «Սկապենի արարքները» (Սկապեն), «Ագահ» (Հարպագոն), «Տարտյուֆ» (Տարտյուֆ), Կ.Գոլդոնիի «Դոն Գրեգորիո» (Դոն Գրեգորիո), Ա.Երիցյանի «Սխալ հաշիվ» (Սերոբ), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ), «Պաղտասար աղբար» (Պաղտասար) և այլն: Եղել է խարակտերային և կատակերգական նուրբ կերպարանագծումների դերասան, համարվել դասական կատակերգության, հատկապես Մոլիերի ամենաինքնատիպ մեկնաբանը 19-րդ դարի հայ թատրոնում: Մահացել է Թիֆլիսում: