Zark Foundation

Դավիթ Ղազարյան

Դավիթ Ղազարյան

Դիրիժոր

Ծնվել է 1939թ. հոկտեմբերի 13-ին, Երևանում: 1965թ. ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը, 1971թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1970թ-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, որտեղ 1995թ-ից դեկան է (2002թ-ից` պրոֆեսոր): 1987թ-ից եղել է Հայաստանի երաժշտական ընկերության փոխնախագահը, 1996թ-ից` նախագահն է: Կազմել և խմբագրել է հայ խմբերգային երաժշտությանը վերաբերող ժողողվածուներ` «Հայ երգահանների խմբերգերի ընտրանի» (1999թ.), «Հոգևոր երգեր և խմբերգեր» (2004թ.): 1985թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: 2016թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2019թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: