Ծնվել է 1968թ. փետրվարի 5-ին, Երևանում: 1976թ-ից սովորել է Երևանի թիվ 10 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1984թ. ավարտել է Երևանի թիվ 25 միջնակարգ դպրոցը: 1984թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1986-88թթ ծառայել է խորհրդային բանակում: 1983թ. համադասարանցիների հետ համատեղ հիմնել է «Կարճ Միացում» երաժշտական խումբը: 1991թ., երբ խումբը փակվել է, թմբկահար Արսեն Հովհաննիսյանի հետ միացել է «Ոստան Հայոց» ռոք խմբին, որտեղ նվագում է մինչ օրս: Նույն թվականին խմբի հետ մասնակցել է «Սիսիան-1991», 1994-96թթ` «Գաուդեամուս», 1998-99թթ` «Rock’n’Pak», 2000թ.` «Ռոք-Իմպերիա» և այլ ռոք-փառատոների: Որպես կիթառահար հանդես է եկել Ֆորշի, Վահան Արծրունու և այլ երգիչների ու կատարողների հետ: 2000-13թթ բնակվել է Մոսկվայում, որտեղ նվագել է «Чердак Офицера» ռոք խմբում և ձայնագրվել խմբի 4 ձայնասկավառակներում: 2010թ. որպես կիթառահար հանդես է եկել «НТВ» հեռուստաալիքի «Բուլդոգ Շոու» և «Ամենալավ Շոու» հաղորդումներում: Նվագում է նաև «Ֆորշ & Ռե-մինոր» խմբում: