Zark Foundation

Դավիթ Պողոսյան

Դավիթ Պողոսյան

Բաս-կիթառահար

Ծնվել է 1991թ. սեպտեմբերի 11-ին, Երևանում: 1997-2008թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում. մեկ տարի՝ փողաին բաժնի ֆլեյտաի դասարանում, իսկ 1998թ-ից՝ լարային բաժնի դասական կիթառի դասարանում: 2012թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դասական կիթառի բաժինը (պրոֆեսոր Նունե Բադալյանի դասարան): 2014թ. ավարտել է նաև նույն բուհի ջազային ֆակուլտետի մագիստրատուրան: Ուսմանը զուգահեռ համերգներով և երաժշտական տարբեր նախագծերով հանդես է եկել բազմաթիվ համերգներում, միջազգային մրցույթներում, փառատոներում և հեռուստահաղորդումներում: 2007թ. մասնակցել է Ա.Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնին և արժանացել դափնեկրի կոչման: 2009թ. մասնակցել է Հենրի Մանգասարյանի անվան ազգային երգի-պարի հանրապետական երկրորդ ամենամյա մրցույթ-փառատոնին և արժանացել 3-րդ մրցանակին: 2010թ. մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնին, արժանացել դափնեկրի կոչման: Բարեգործական համերգներով ելույթներ է ունեցել Հայաստանի մի շարք մանկատներում, ծերանոցներում և զորամասերում: 2007-12թթ ծավալել է նաև մանկավարժական գործունեություն: Դասավանդել է Երևանի Կ.Սարաջյանի և Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցներում որպես կիթառի դասատու: 2011թ-ից որպես բաս-կիթառահար համագործակցել է Սուրեն Առուստամյանի, Մաշա Մնջոյանի, Իվետա Մուկուչյանի, Սոնա Ռուբենյանի, Հայկ Պետրոսյանի, Արևիկ Գրիգորյանի, Սևակ Ամրոյանի, «Գարիկ-Սոնա» խմբի և այլ երաժիշտների ու արտիստների հետ: Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Բելոռուսում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: