Ծնվել է Մոսկվայում: Եղել է ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի որդին և Տիգրան Քյոսայանի եղբայրը: 1983թ. ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 1983-86թթ աշխատել է «Սովէքսպորտֆիլմ» կինոընկերությունում, 1986-92թթ` նույն ընկերության Հնդկաստանի մասնաճյուղում: 1993թ. եղել է «Gold Vision» գովազդային, երաժշտական հոլովակներ և հեռուստասերիալներ արտադրող ընկերության գլխավոր տնօրենը: 2004թ-ից եղել է «Ստուդիա Արտ-Բազար» ընկերության գլխավոր տնօրենն ու պրոդյուսերը: Եղել է նաև Ռուսաստանի պրոդյուսերների ընկերության և «Նիկա» կինոակադեմիայի անդամ: Նկարահանվել է «Անորսալի վրիժառուները» (1966թ.), «Անորսալիների նոր արկածները» (1968թ.), «Ռուսական կայսրության թագը, կամ կրկին անորսալիները» (1970թ.), «Ինչ-որ տեղ լացում է պիրոլը» (1982թ.), «Միրաժ» (2008թ.) և այլ ֆիլմերում: Եղել է ավելի քան 30 ֆիլմերի պրոդյուսեր: Մահացել է Մոսկվայում: