Zark Foundation

Դարիա Կամսարական

Դարիա Կամսարական

Քանդակագործ, արձակագիր

24 ապրիլ, 1902 - 1 մարտ, 1986

Դարուհի Կամսարական
Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Եղել է Տիգրան Կամսարականի եղբոր աղջիկը: Կրթությունն ստացել է ֆրանսիական դպրոցում: Հայերեն սովորել է հայտնի մանկավարժ Էլպիս Կեսարացյանից: Երիտասարդ հասակից հետևել է գրականության: Ականատես լինելով Մուսա Լեռան խիզախ մարտիկների կյանքին Պորտ Սաիդում, գրել է «Արյան ճակատագրականությանը» ֆրանսերեն վիպակը, որը լույս է տեսել նաև հայերեն, Կահիրեի «Արև» օրաթերթում, Միքայել Կյուրճյանի թարգմանությամբ: 1920-ական թվականների կեսերին մեկնել է Փարիզ, սովորել տեղի Գրան Շոմիեր ակադեմիայում` աշակերտելով Անտուան Բուրդելին: 1935թ. Փարիզում կազմակերպվել է նրա անհատական առաջին ցուցահանդեսը, որն իր վրա է հրավիրել ֆրանսիական մամուլի ուշադրությունը: Հետագայում ցուցահանդեսներ է կազմակերպել տարբեր պատկերասրահներում: Նրա քանդակներից մի քանիսը արժանի տեղ են գրավում Փարիզի արդիական արվեստի թանգարանում, ինչպես և Եգիպտոսի թանգարաններում: Մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնավորապես նրա 1952թ. և 1958թ. ցուցահանդեսները: Աչքի ընկնող քանդակներից են Սաշա Պիտոևի, Շառլ Էթիենի, Ռոժե Վայանի, Ժան Ֆոլզենի և այլոց կիսանդրիները, «Ողջույն խախաղության» քանդակը և այլն: Հեղինակ է «Ճամփորդություն արվեստի հետ» (1957թ., ֆրանսերեն) վեպի: 1965թ. Փարիզում լույս է տեսել նրա «Հրեղեն օղակ» ֆրանսերեն վեպը: Գրական անունն է «Անն Սարակ»: Եղել է Ֆրանսիայի Դիմադրության շարժման մասնակից: Այցելել է նաև Հայաստան: Մահացել է Փարիզում: