Zark Foundation

Դարվիշ

Դարվիշ

Գեղանկարիչ

1 մայիս, 1894 - 27 դեկտեմբեր, 1996

Անդրե Սևրուգյան
Ծնվել է Թեհրանում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ֆրանսիական վարժարանում, ապա սովորել Փարիզի գեղարվեստի դպրոցում։ Մասնագիտացել է ինքնակրթությամբ, կրել պարսկական մանրանկարչության ազդեցությունը։ 1922թ. եղել է Անդրկովկասում, որոշ ժամանակ ապրել Թիֆլիսում, անդամակցել «Հայ արվեստագետների միությանը»։ Ապա, ծննդավայրում, շուրջ ինը տարի նկարազարդել Է«Շահնամե»-ն, ստեղծել 416 նկար, որոնք ցուցադրվել են Ֆիրդուսու ծննդյան 1000-ամյակի տոնակատարության օրերին (1934թ.)։ Այդ աշխատանքի համար նրան շնորհվել է «Արվեստի և գիտության» շքանշան։ Մյուս նշանակալի գործը Օմար Խայամի քառյակների 140 նկարազարդումներն են։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հնդկաստանում («Շահնամե»-ի նկարազարդումներից 100-ը գնել է Բոմբեյի թանգարանը), Բեռլինում, Բրյուսելում, Թեհրանում, Լոնդոնում և այլուր։ Ստեղծել է նաև հայկական պատմական թեմաներով նկարներ։ Նկարչի գործերին բնորոշ է ոճավորումն ու գունագեղությունը։ Մահացել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում: