Zark Foundation

Դերենիկ Դանիելյան

Դերենիկ Դանիելյան

Քանդակագործ

4 ապրիլ, 1912 - 27 հուլիս, 1994

Ծնվել է Երևանի Քանաքեռ թաղամասում: Սովորևլ է Մոսկվայի Պլեխանովի անվան պլանային ինստիտուտում։ 1940թ-ից մասնակցել է ցուցահանդեսների։ Ստեղծագործել է մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության, կիրառական արվեստի, դիմաքանդակի բնագավառներում։ Դիմաքանդակներում լակոնիկ, դեկորատիվ արտահայտչականության, նյութերի բազմազանության միջոցով բացահայտված են ժամանակակիցների կերպարները` «Արա Սարգսյան» (1947թ., բրոնզ, արձանիկ), «Ուսանողուհի» (1962թ., հրակավ, ՀԱՊ) և այլն: Այլ գործերից են` «Նաիրուհին» (1968թ.), «Մարինե» (1973թ.), «Քարտաշի դիմաքանդակ» (1975թ.), «Ռուբեն Ահարոնյանի դիմաքանդակը» (1975թ.) և այլն: Զարդաքանդակել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի 3 որմնամույթերի խոյակները: Դեկորատիվ քանդակագործության մեջ զարգացրել է անիմալիստական ժանրը` «Կարապներ» (1962թ., Բաքու), «Արագիլներ» (1964թ., Դիլիջան): 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: