Zark Foundation

ԴերՀովա

ԴերՀովա

Կոմպոզիտոր

Հարություն Տէր-Հովակիմյան
Ծնվել է 1974թ. փետրվարի 22-ին, Կանադայի Տորոնտո քաղաքում: 1991թ. «Hi-Bias Records» ընկերության հետ կնքել է առաջին պայմանագիրը, որից հետո սկսել է երաժշտական գործունեությունը: 1992թ., «Temperance» բեմական անունով, թողարկել է առաջին «Phantasy» ալբոմը: Մինչ 2002թ. միջազգային երաժշտական ասպարեզում գրել և թողարկել է ավելի քան 300 երգ: Համագործակցել է համաշխարհային այնպիսի առաջատար ձայնագրման ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Sony», «BMG», «Universal Music» և այլն: 2002թ. տեղափոխվել է Երևան, սակայն մինչ 2006թ. աշխատել է արտասահմանյան շուկայի համար: 2006թ. վերամշակել, գործիքավորել և թողարկել է առաջին հայկական գործը` «Քամի փչի» վերնագրով, որը կատարել է «Հայք» խումբը և դարձել «Տարվա հիթ»: Երգահանի ստեղծագործությունների մեծ մասը դարձել են տարբեր տարիների հիթեր, որոնցից են Սոֆի Մխեյանի «Օրը և ներկան», Սիրուշոյի«Քելե, քելե», որը մասնակցել է «Եվրատեսիլ 2008» միջազգային երաժշտական մրցույթին և գրավել 4-րդ տեղը, գործիքավորել է Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը, որը հաղթանակ է բերել Հայաստանին` «Մանկական Եվրատեսիլ 2010» միջազգային երաժշտական մրցույթում: 2006թ-ից համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Արամե, Լիլիթ Հովհաննիսյան, Հասմիկ Կարապետյան, Դավո, Արփի, Արսեն Սաֆարյան, «Ռեյնկարնացիա» և ուրշներ: 2009թ-ից հանդիսանում է «Չարենցի 28» ռեստորանի համասեփականատերը: