Անահիտ Աղաբեկյան
Ծնվել է Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ)։Եղել է աշխարհում առաջին կին հյուպատոսը: Նախնիները եղել են նորջուղայեցիներ։ Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ, իսկ հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։ Դիանան Կալկաթայում կրթություն է ստացել կանանց մենաստանում։ 1890թ. Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի հետ, որից հետո որոշել են մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։ Կոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը։ 1906թ. ամուսնու մահից հետո Դիանան զավակների հետ տեղափոխվել է Յոկոհամա, որտեղ բացել է վաճառատուն և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։ Ճապոնիայում ապրել է 46 տարի։ Տիրապետել է պարսկերեն, անգլերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։ Գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ 1920թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում։ Մահացել է Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում։ 1984թ. ճապոնացի հայագետ Հիդեհարա Նակաջիման հիմնել է Հայաստանի ինստիտուտը։ Նրա ջանքերով Յոկոհամայում գտնվել են Աբգարի տունը և 1911-18թթ հրատարակված 3 գրքերը։