Zark Foundation

Դիանա Խերանյան

Դիանա Խերանյան

Դերասանուհի

Ծնվել է 1992թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: Դերասան Քաջայր Հակոբյանի կինն է: 2009թ. ավարտել է Երևանի թիվ 180 միջնակարգ դպրոցը, 2013թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 15 տարեկան հասակից հաճախել է Արմեն Սանթրոսյանի թատերական խմբակ: Աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` «Դիմակահանդես» (Նինա), «Անսանձ կնոջ սանձահարումը» (Բլանկա), «Չար ոգի» (Շուշան), «Արյունոտ հարսանիք» (Մահ), «Կապույը թռչուն» (Բերիլյուն փերի), «Բրեմենյան երաժիշտները» (Ֆրեյլին), «Հանճարի անճարակները» (Անբան Հուռի), «Էլիզա» (Պարող աղջիկ), «Ավագ որդի» (Երիտասարդ աղջիկ), «Դպրոցական կատակերգություն» (Աշակերտուհի) և այլն: