Ծնվել է Մոսկվայում: 1970թ. ավարտել է Մոսկվայի զինվորական-երաժշտական դպրոցը: Սովորել է նաև Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորության ֆակուլտետում: 1973-74թթ եղել է «Մոսկվիչի» անսամբլի, 1974-76թթ` Մոսկվայի Մանրապատումների թատրոնի երաժշտական ղեկավարը: Թատրոնում հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ: 1976-85թթ եղել է «Мелодии друзей» Պետհամերգի հաղորդման երաժշտական և հնչյունային ղեկավարը: 1979թ. աշխատել է նաև «Рецитал» նվագախմբի հետ: 1985-89թթ եղել է Ռուսաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1996թ., ՌԴ կառավարության պատվերով, հեղինակել է Մոսկվա քաղաքի պաշտոնական հիմնը` «Дорогая моя столица»: Աշխատել է նաև կինոյում և հեռուստատեսությունում: Համագործակցել է բազմաթիվ կոմպոզիտորների հետ, կատարել է ավելի քան 5000 երաժշտությունների գործիքավորում: Մահացել է Մոսկվայում: