Ծնվել է 1982թ. հուլիսի 15-ին, Երևանում: 10 տարեկան հասակից հաճախել է Երևանի Կ.Սարաջևի, այնուհետև` Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներ: 1998-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ա.Մանուկյանի ակադեմիական սաքսոֆոնի դասարանում: 1995թ. կլարնետահար և կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի հետ հիմնադրել է «Ուլիխանյան կվինտետ» խումբը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք հյուրախաղերի, թողարկել է մի քանի ձայնասկավառակ: 2000թ-ից նվագում է Հայաստանի պետական ջազ նվագախմբում: Դասավանդել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Բազմաթիվ անգամ մասնակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին: Ինչպես տարբեր անսամբլների կազմում, այնպես էլ որպես մենակատար, հանդես է եկել մի շարք դասական և ջազային համերգային ծրագրերով Հայաստանում և արտերկրում: Բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթներում արժանացել է բարձր մրցանակների: 2010թ-ից դասավանդում է Երևանի Ղ.Սարյանի անվան թիվ 1 արվեստի, 2014թ-ից՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում: