Ծնվել է 1960թ. հունվարի 21-ին, Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում: 1963թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն: Զբաղվել է սպորտով, մասնակցել է դպրոցի երաժշտական խմբակի պարապմունքներին և համերգներին: Ֆիլմում նկարահանվելու առաջին փորձը եղել է Վ.Մենշովայի «Խաղարկություն» կինոնկարում: Դպրոցն ավարտելուց հետո, զբաղվել է երկրաբանական ուսումնասիրություններով: 1978թ. ընդունվել է Մոսկվայի Շեպկինի անվան թատերական ուսումնարան: Դերասանական կրթությունն ստանալուց հետո, շարունակել է նկարահանվել տարբեր ֆիլմերում: 1988թ. նկարահանվել է Ս.Դրուժինինայի «Գարդեմարիններ առաջ» ֆիլմում` խաղալով գլխավոր դերեից մեկը, որը նրան մեծ ճանաչում է բերել: 1990-ականների սկզբերից նկարահանվել է «Արդար խուզարկու», «Սև քառակուսի», «Թագուհի Մարգոն», «Գարդեմարիններ» ֆիլմերում: 1990թ. և 1991թ. ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան»` ըստ հասարակական հարցման: 1996թ. առաջին անգամ իր ուժերը փորձել է թատրոնում` խաղալով Ջ.Ստեյնբեկի «Մկների և մարդկանց մասին» պիեսում: 2007թ. խաղացել է «Սպիտակ ձյուն է գալիս» ռոք-օպերայում: 1990-ականների վերջերից սկսել է ակտիվ նկարահանվել հեռուստասերիալներում, մասնակցել հեռուստատեսային շոու-ծրագրերի, եղել ՈւՀԱ ժյուրիի անդամ: Նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում: 2013թ. Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքով վարել է «Կուբ» և «Ամենալավ ամուսինը», 2014թ.` «Ղրիմ կղզին» հեռուստանախագծերը: 2000թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 2007թ.` ժողովրդական արտիստի կոչման: