Ծնվել է Թիֆլիսում: Եղել է նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի եղբայրը: 1929թ. ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան, աշակերտել է Եղիշե Թադևոսյանին, ապա տեղափոխվել Մոսկվա: Ստեղծել է Ավետիք Իսահակյանի (1940թ., Երևան), Իոսիֆ Ստալինի (1945թ., Մոսկվա), Հովհաննես Բաղրամյանի (1954թ.), Արամ Խաչատրյանի (1963թ.), Լեոնիդ Բրեժնևի (1970-76թթ) դիմանկարները, թեմատիկ կտավներ («Գնդապետ Զաքյանի վերջին հրամանը», 1942թ.), «Վերնատուն» (1976թ., Մոսկվա), բնանկարներ` «Ռիցա լիճը» (1952թ.), «Աշտարակ: Հին ջրաղաց» (1973թ.), «Արարատյան հովիտ» (1976թ.), նատյուրմորտներ` «Նատյուրմորտ: Դաշտային ծաղիկներ» (1965թ.), «Վարդեր» (1975թ.), գրաֆիկական աշխատանքներ: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական, 1982թ.` Լենինյան մրցանակների: 1953թ-ից եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս: 1965թ. արժանացել է Հայաստանի, 1969թ.` Ռուսաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Մոսկվայում: