Zark Foundation

Դմիտրի Շիկանյան

Դմիտրի Շիկանյան

Բալետի արտիստ, դիրիժոր

11 նոյեմբեր, 1901 - 1 հունիս, 1986

Ծնվել է Բաքվում: Եղել է բալետի արտիստ Լյուբով Վոյնովա-Շիկանյանի ամուսինը: 1920թ. ավարտել է Թիֆլիսի Պերինիի բալետի ստուդիան, 1938թ.` կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը: 1921-36թթ եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1936-41թթ` դիրիժոր, 1941-71թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: 1971-75թթ դասավանդել է Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանում: Հանդես է եկել հետևյալ բալետներում` Լ.Դելիբի «Կոպելիա» (Ֆրանց), Ց.Պունիի «Սապատավոր ձիուկը» (Իվանուշկա) և այլն: Ղեկավարել է Ա.Խաչատրյանի «Գայանե», Ա.Սպենդիարյանի «Խանդութ», Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» և այլ բալետներ, Դոլիձեի «Քեթո և Կոտե» օպերան: Եղել է նաև պարերի բեմադրողը: 1950թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: