Zark Foundation

Դոնարա Մկրտչյան

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

20 ապրիլ, 1941 - 15 հուլիս, 2011

Դոնարա Փիլոսյան
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասան Մհեր Մկրտչյանի կինը: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1963-82թթ աշխատել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ հանդես է եկել մի շարք ներկայացումներում` Ա.Պապայանի«Աշխարհն, այո, շուռ է եկել» (Էսմերալդա), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անուշ), Ա.Արբուզովի «Դաժան խաղեր» (Մաշա), Ա.Արաքսմանյանի «Վաթսուն տարի և երեք ժամ» (Սուսաննա), Ա.Միլլերի «Սալեմի վհուկները», Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը», Ֆ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (Ադելլա) և այլն: Զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում` «Շրթներկ համար 4» (1964թ.), «Կովկասի գերուհին» (1966թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.) և այլն: Հանդես է եկել «Գարնանային կատակներ» հումորային հեռուստաշարքով: 1982թ. հրավիրվել է Լենինականի դրամատիկական թատրոն (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), որտեղ խաղացել է Մարիա Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսի բեմադրության մեջ, որն էլ դարձել է նրա վերջին աշխատանքը թատրոնում: Մի շարք դերեր է կերտել հեռուստաթատրոնում, կատարել կրկնօրինակումներ: Ավելի քան քսան տարի գտնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում և այդպես էլ չի իմացել իր զավակների մահվան մասին: Երբեմն հիվանդանոցում մյուս հիվանդների համար հատվածներ է խաղացել իր դերերից: Մահացել է Սևանի հոգեբուժարանում: