Zark Foundation

Եգոր Գլումով

Եգոր Գլումով

Հաղորդավար

Գոռ Գրիգորյան
Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: 1990թ. ավարտել է Երևանի թիվ 38 միջնակարգ դպրոցը: 1990-95թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 2006-07թթ եղել է «Նոր ալիք» հեռուստաընկերության «Մերկ իրականություն» հաղորդման հաղորդավարը: 2008-11թթ եղել է «Հայսուպերսթար» և «Իքս ֆակտոր» նախագծերի ժյուրիի անդամ, իսկ 2011թ. վարել է «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդումը: 2009-10թթ աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Առավոտ առանց կանոնների», «Անսահման Հայաստան» հաղորդումները: 2000թ-ից աշխատում է «Ռադիո Վան» ռադիոկայանում` որպես հաղորդման տնօրեն, մշակութային բաժնի ղեկավար: Եղել է շուրջ 50 ռադիո և հեռուստատեսային մրցույթների ու փառատոների հաղթող և ժյուրիի անդամ: