Ծնվել է 1994թ. ապրիլի 9-ին, Գյումրիում: 2000-07թթ սովորել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանում, 2001-08թթ՝ Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցում, 2007-11թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնում: 2012-15թթ դասավանդել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2011-15թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 2015-17թթ` նույն ինստիտուտի մագիստրատուրայում: 2012-15թթ պարել է «Երազ» բալետ-ֆանտազիա պարային ներկայացման մեջ: 2015թ. պարել է Արման Բալմանուկյանի «The man of the night» պարային ներկայացման մեջ: 2022թ. բեմադրել է «Երազանքի պահապաններ» մյուզիքլի մանկական ներկայացման պարային հատվածները: 2017-22թթ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2016թ-ից աշխատում է Swag art School-ում և միաժամանակ «Gold’s Gym» ֆիթնես ակումբում: 2018թ-ից աշխատում է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարուհի: 2017թ. և 2018թ. մասնակցել է Մոսկվայում «Global Fest» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին, որպես պարուսույց: 2020-22թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի Ռուաական պարի ակադեմիայում: 2023թ. արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի: