Ծնվել է 1953թ. սեպտեմբերի 12-ին, Երևանում: Բալետի արտիստ Հովհաննես Դիվանյանի կինն է: 1970թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժինը` Լ.Սեմանովայի արվեստանոցը: 1969թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասանուհի, 1970թ-ից` որպես բալետի մենապարուհի: 1998թ-ից աշխատում է որպես բալետային խմբի փորձավար: Հանդես է եկել հետևյալ բալետներում` Ա.Ադանի «Ժիզել» (Միրթա), Պ.Չակովսկու «Կարապի լիճ» (Օդեթա և Օդիլիա), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Փողոցային պարուհի, Հավերժահարս, Ընկերուհի), Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Էգինա), «Դիմակահանդես» (Շտրալ), «Գայանե» (Գայանե), Գ.Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Նուարդ, Շամիրամ), Հ.Պյորսելի «Մավրի պավանա» (Էմիլիա), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա, 11 վալս), Ի.Ստրավինսկու «Օրփեոս» (Էվրիդիկա), Է.Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա», Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Խանդութ), Ի.Շտոկի «Սատանայի ջրաղացը» (Ուրսուլա) և այլն: 2006թ. նկարահանվել է «Աշնան արև» կարճամետրաժ ֆիլմում: