Ծնվել է 1984թ. ապրիլի 22-ին, Երևանում: 2009թ. ավարտել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից դրամատիկ ստուդիան` որպես դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանուհի: Ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի նույն թատրոն` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» (Եվգենիա), Ն.Պտուշկինայի «Հոգեկանը» (Մարինա), Ա.Վամպիլովի «Բադաորս» (Վերա), Վ.Ռոզովի «Խլահավի բույնը» (Արիանա), Բրիկերի և Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Ժասանտ), Հովհաննիսյանի «Կամուրջներ» (Շերստին), Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Իրինա) և այլն: Նկարահանվել է մի քանի հեռուստանովելներում` «Կարգին սերիալ», «Երե1», «Ստոպ», «Դոմինո» և այլն: