Ծնվել է Երևանում: 1956թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1963թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Արա Բեքարյանի արվեստանոցը: 1964թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: Գործերից են՝ «Անուշ», «Մայրություն», «Կապուտակ Սևան», «Հռիփսիմե տաճարը», «Շիրակի հարթավայրը» մի շարք այլ բնանկարներ ու դիմանկարներ (դաշնակահար Ս.Նավասարդյան, Ա.Փափազյան, Վ.Կլիբերն, Վ.Գորովից, դիրիժոր Ե.Մրավինսկի, կիթառահար Պակա դե Լուսիա, թավջութակահար Ս.Բագրատունի, ջութակահար Ռ.Ահարոնյան և այլն): 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1991թ-ից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Գործերը գտնվում են մասնավոր հավաքածուներում, Հայաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի պատկկերասրահներում: Մահացել է Երևանում: