Եկատերինա Բահաթրյան
Ծնվել է Խանքենդ գյուղում (այժմ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ): Սովորել է Շուշվա ռուսական, ապա՝ Մարիամյան դպրոցներում։ 1900թ. տեղափոխվել է Բաքու։ Նրա առաջին ակնարկը՝ «Մռայլ օրեր», լույս է տեսել «Մուրճ»-ում, 1905թ.։ Նրա դրամատիկական լավագույն գործերից են «Կամքի եղերգը», «Արա և Շամիրամ»-ը (1915թ.)։ Անդրկովկասում սովետական իշխանության հաղթանակից հետո գրել է պատմա-հեղափոխական թեմայով «Արտավազդ» (հրտ.՝ 1923թ.) հերոսական դրաման, որը բեմադրվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Բաքվում, Թիֆլիսում և այլուր։ «Դիվան» նույնաբնույթ դրամայում արտացոլված է հայ բանվորների ու գյուղացիների պայքարը նորաստեղծ պետության ամրապնդման համար (բեմադրվել է 1930թ., Թիֆլիսում)։ Հեղինակել է նաև «Թոնդրակեցիներ» դրաման, որտեղ նկարագրել է հայ ազգի պայքարը օտար զավթիչների դեմ: Մահացել է Երևանում: