Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Միատուն գյուղում: 1895թ. ընտանիքի հետ գաղթել է Սիրիայի Հալեպ քաղաք: Փարիզում մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադարձել է Հալեպ, զբաղվել ուսուցչությամբ: Նրան է աշակերտել Հարություն Կալենցը: Այնուհետև մեկնել է Նյու Յորք, սովորել տեղի գեղարվեստի դպրոցում: Կատարել է իմպրեսիոնիստական բնույթի դիմանկարներ և բնանկարներ: «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1928թ.), «Ինքնադիմանկար» (1928թ.), «Հայ մայրը», «Գյուղի ճանապարհը» և այլ կտավներ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Ամերիկահայ մամուլում տպագրվել են նրա «Դալիլա», «Մաֆո», «Երուսաղեմի մեջ» և այլ պիեսները: Մահացել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում: