Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է իրավաբանության դոկտոր: Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բարձրագույն կրթությունն ստանալուց հետո հաստատվել ու գործել է Հունգարիայի Գյոդեոլեո քաղաքում: Հիմնադրել և խմբագրել է «Գյոդեոլեոյի լրագիր» թերթը, աշխատակցել սփյուռքահայ և հունգարական մամուլին: Գրել է հայերեն և հունգարերեն: Հայագիտության համար արժեքավոր են նրա «Հայաստանի ժողովուրդը» (1934թ., հունգարերեն), «Երկրի հայերը հայրենիքի պաշտպանության մեջ» (1940թ., հունգարերեն) աշխատությունները: Առաջինում տվել է հայ ժողովրդի ու մշակույթի ընդհանուր պատմությունը, երկրորդում բացահայտել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի շարք երկրներում հայերի խաղացած դերը: «Ընտիր էջեր հայ գրականությունից» (1942թ., հունգարերեն) երկում շարադրել է հայ գրականության 5-19-րդ դարերի համառոտ պատմությունը: Մահացել է Գյոդեոլեո քաղաքում: