Zark Foundation

Եղիա Մուշեղյան

Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

30 մայիս, 1688 - 29 դեկտեմբեր, 1750

Եղիա Կարնեցի
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառի Կրման գյուղում: Սովորել է Կարինի հայկական դպրոցում: 1717-24թթ եղել է Արևելահնդկական ընկերության Թավրիզի բաժանմունքի աշխատակից, 1724թ.՝ Եվրոպայում պարսկական դիվանագիտական պատվիրակության ղեկավարը: Եղել է նաև ադրբեջանական գրական բանահյուսության բանահավաքներից: 1724թ. Աստրախանում գտնվելու ժամանակ քաղաքական հողի վրա բանտարկվել է ցարական կառավարության կողմից: Կապ է պահպանել ժամանակի նշանավոր դեմքերի հետ, որոնցից է Իսրայել Օրին: Առաջինն է հավաքել և հայերեն տառերով գրի առել ադրբեջանական բանահյուսության և գրականության մի շարք արժեքավոր նմուշներ: Նրա առակները արժեքավոր են իրենց ինքնուրույն և ինքնատիպ շարադրանքով: Դրանք հայկական արձակի ինքնատիպ նմուշներն են: Հեղինակել է «Գիրք խաղից» (Թավրիզ, 1721թ.), «Խաղերի գիրքը», «Հովուական խաղն ի գիշերին՝ ծննդեան փրկչին մի Քրիստոսի», «Քյոռօղլու, թուրքական պարբերական», «Հուշամատյան», «Աքլոր և ալմազ», «Մարդ ու ընկույզի ծառ», «Կատու ու մկներ», «Գեղեցի ու խիզաններն», «Մարմինն ու իր բաժինքն», «Մեղր ու ճանճեր», «Մին էշ ու մին գել», «Ջաղուել ու մի մարդու գլուխ», «Էշ ու ձի ու գեղեցի», «Զառիուծ Հիւանդ», «Այծեամ ու կովեր» երկերը: Մահացել է Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Կարին քաղաքում: