Zark Foundation

Եղիա Սիրվարդ

Եղիա Սիրվարդ

Լրագրող, մշակութային գործիչ

11 ապրիլ, 1890 - 26 ապրիլ, 1985

Եղիա Գրիգորյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի Վիլայեթի Մորենիկ գյուղում: Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո սովորել է Մեզրեի Կեդրոնական վարժարանում։ 1907թ. մեկնել է ԱՄՆ: 1910թ-ից եղել է Հնչակյան կուսակցության անդամ, 1927թ-ից՝ Կենտրոնական վարչության անդամ։ 1912թ. ստանձնել է Փրովիդենսի «Հնչակ» թատերախմբի ղեկավարությունը։ 1910-ական թվականների սկզբից մասնակցել է «Երիտասարդ Հայաստան» շաբաթաթերթի, 1918-20թթ՝ «Վերածնություն» (Բոստոն) ամսաթերթի խմբագրմանը։ 1935-40թթ եղել է «Հնչակ» ամսաթերթի խմբագիրը։ 1940-ական թվականների սկզբից «Երիտասարդ Հայաստան»-ի էջերում վարել է «Լուսարձակ» խորագրով սյունակը, որտեղ արծարծվել են հասարակական , գիտական, գրական-մշակութային հարցեր։ Կազմել և հրատարակել է «Հնչակյան տարեգրքի» Ա և Բ հատորները (1931-32թթ), «1903-1953, Հիսնամյակ Երիտասարդ Հայաստանի» (1953թ.) հատորը։ 1915թ. թուրքական ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտի էջերից մեկին է նվիրված նրա «Ջախջախված զանգեր» (1920թ.) պիեսը։ Հայաստան կատարած այցելությանն է նվիրված նրա «Ուխտավորի մը նամակները» (1934թ.) գիրքը։ Մահացել է ԱՄՆ-ի Ռոդ Այլենդի Քրենսթոն քաղաքում: