Zark Foundation

Եղիշե Գեղամյան

Եղիշե Գեղամյան

Պատմաբան, հրապարակագիր

30 մարտ, 1844 - 1 փետրվար, 1920

Եղիշե Հայկունի
Ծնվել է Ախալցխայում: Ավարտել է Թեոդոսիայի Խալիբյան դպրոցը։ Զբաղվել է հայ ազգային-ազատագրական շարժման հարցերով: 19-րդ դարի վերջի հայկական պարբերական մամուլում («Մշակ», «Փորձ», «Արձագանք» և այլն) հրատարակել է բազմաթիվ հոդվածներ, որոնցում լուսաբանել է հայ եկեղեցու դերը ազգային-ազատագրական շարժման մեջ, պաշտպանել այդ պայքարում հոգևոր դասի ղեկավար դերը, մերժել է հակաթուրքական պայքարում անհատական ահաբեկչական եղանակները: Հիմնականում օբյեկտիվ դիրքերից է մեկնաբանել Հայկական հարցում Ռուսաստանի երկդիմի քաղաքականությունը 1890-ական թվականներին և առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին: Սուր քննդատության է ենթարկել ցարիզմի ձեռնարկումները 1905-06թթ հայ-թաթարական ընդհարումներ հրահրելու ուղղությամբ: Ունի աշխատություններ 1918թ. Անդրկովկաս թուրքական ներխուժման, Բաքվի կոտորածների վերաբերյալ, որոնցում մասնավորապես լուսաբանել է երիտթուրքերի պանթյուրքիստական ծրագրերի իրականացման գործում ադրբեջանական մուսավաթական կուսակցության խաղացած դերը: Աշխատակցել է նաև «Հայկական աշխարհ», «Արարատ», «Մեղու Հայաստանի» պարբերականներին, «Հովիվ» և «Հովիտ» շաբաթաթերթերին։ Մահացել է Թիֆլիսում: